Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Քաղցր խմիչքների օգտագործումը կարող է վտանգավոր լինել

Քաղցր խմիչքների օգտագործումը կարող է վտանգավոր լինել

Վերջին ժամանակներս շուկան ողողել են բուրահաղորդիչներով խմիչքները: Ընդ որում այս ապրանքների հիմնական սպառողը երեխաներն են. Քաղցր համը գրավում է հենց  երեխաներին, որոնք չեն կարող հասկանալ դրանց վատ ազդեցությունը առողջության վրա:


Եվ ահա, գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գիրությամբ կամ ավելորդ քաշով տառապող երեխաների մոտ քաղցր խմիչքների նկատմամբ համային զգայունությունը բավականին ցածր է, դրանով հանդերձ քաղցրի պակասը լրացնելու համար նրանք օգտագործում են ոչ միայն քաղցր խմիչքներ, այլ նաև մեծ քանակությամբ սնունդ: Սակայն դա ամենը չէ: Եթե  նորմալ քաշով մարդը սկսում է օրական թեկուզ և երկու քաղցր ըմպելիք խմել  և սա անում է չորս ամիսների ընթացքում, ապա նրա մոտ ևս համային ընկալիչները բթանում են քաղցրի նկատմամբ: Ի վերջո սա բերում է քաղցրի քանակի ավելացմանը, որն անհրաժեշտ է ախորժակը բավարարելու համար, ինչն էլ իր հերթին բերում է քաշի ավելցուկի:


Գիտնականները չեն բացառում առանց ալկոհոլի քաղցր խմիչքների լուրջ մասնակցությունը ավելորդ քաշի առաջացման հարցում` ցանկացած տարիքում: Բանն այն է, որ նման ըմպելիքի հաճախակի կիրառումն ամբողջությամբ փոխում է ուտելու սովորությունները, որը կարող է բերել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, նաև քաշի աելացման, ինչը վնասակար է առողջությանը:  

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ